Skip to content

LEVON YEV LAMARA DEGATUN CO LTD

ԳԼԽԱՎՈՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր մասին

ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ ՍՊԸ-ն ստեղծվել է 1992թ-ին Լևոն Մոսինյանի և Լամարա Իսախանյանի կողմից դեղատնային և այլ` օրենքով թույլատրված գործունեություն իրականացնելու համար:

1997թ-ին բացվել է առաջին դեղատունը ք.Երևան, Արշակունյաց 53ա/33 հասցեով: /ԿԻՆՈ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ, դեպի կրկես եկող մասի աջ կողմում/

2001թ-ին բացվել է երկրորդ դեղատունը ք.Երևան, Դավթաշեն 1-ին թաղ. 21շ. հասցեով: /13 և 57 երթուղային տաքսիների վերջին կանքառ՝ դիսպեչերանոց/

2007թ-ին բացվել է երրորդ դեղատունը ք.Երևան, Նոր Նորքի 9մ/շ 6շ հասցեում: /Հայփոստի մասնաճյուղը գտնվում է նույն 6 մուտքանոց շենքի հակառակ կողմում/

2013թ-ին բացվել է չորրորդ դեղատունը ք.Երևան, Բաշինջաղյան 177/7 հասցեում: /Կարգին շինանյութ խանութի դիմացի կանգառին կից/

2015թ-ից բացվել է հինգերրորդ դեղատունը ք.Երևան, Ավան Առինջ 1թաղ. 3/19 հասցեում: /32 համար երթուղային տաքսու վերջին կանգառ՝ դիսպեչերանոց/

2016թ-ից բացվել է վեցերրորդ դեղատունը ք.Երևան, Գյուջյան 11/3, 85 հասցեում: /Նոր Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ հիվանդանոցի դիմացի Նոր Զովք սուպերմարկետի մեջ/

2017թ-ի հունվարից բացվել է յոթերորդ դեղատունը ք.Երևան, Ծարավ Աղբյուր 55/15, 1 հասցեում: /ԱրթՄեդ բժշկական կենտրոնի մոտ, նորակառույց բարձրահարկերի թաղամասի Նոր Զովք սուպերմարկետի մեջ/

2017թ-ից սեպտեմբերից բացվել է ութերորդ դեղատունը ք.Երևան, ՀԱԹ Բ2 թաղ., 52, 140 հասցեում: /Արգավանդի խաչմերուկի, Նեպտուն մ/հ-ի մոտ Նոր Զովք սուպերմարկետի մեջ/

2017թ-ից սեպտեմբերից բացվել է իններորդ դեղատունը ք.Երևան, Բաղրամյան պող. 54 հասցեում: /նախկին Կամո-ի դպրոցի մայթի կանգառում, ստորգետնյա անցման մուտքի մոտ/

2017թ-ի սեպտեմբերից սկսվում է դեղորայքի ապառիկ վաճառքի ծառայությունը մեր Բաղրամյան և Դավթաշեն մասնաճյուղերում, իսկ հետագայում մնացած մասնաճյուղերում ևս

2018թ-ին նախատեսվում է բացել ևս երեք դեղատուն ք.Երևանի տարբեր մասերում ապահովելու բարձրորակ սպասարկումով և մատչելի գներով:

2005թ-ից սկսել է աշխատել մեծածախ առևտրի ստորաբաժանումը, որը, զբաղվում է որակյալ դեղորայքի և բժշկական սարքավորումների ու պարագաների ներմուծումով և մեծածախ վաճառքով:

Հետագայում նախատեսվում է նաև իրականացնել արտադրության և արտահանման գործընթացներ:


Այժմ ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ ՍՊԸ-ի դեղատնային ցանցը ոչ միայն դարձել է հաճախորդների համար միայն բարձրակարգ դեղորայք գնելու ամենամատչելի, այլև որակյալ մասնագիտական սպասարկման վայրը: Իսկ մեծածախ վաճառքի ստորաբաժանումը ամբողջ Հայաստանի և Ղարաբաղի տարածքում կատարում է դեղորայքի, արյան ճնշման չափիչ սարքերի, բուժպարագաների, պահպանակների, մանկական խնամքի պարագաների և այլ բարձրորակ ապրանքատեսականու մատակարարում:


ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ” ԴԵՂԱՏՈՒՆ ՍՊԸ-ն հանդիսանում է ավելի քան 95 աշխատատեղերի ստեղծող: 

Ֆինանսական հաշվետվություններ

Աուդիտորական - 2011թ

 

STATISTIC

free counters